-
22.02.2021|
15:54
Իրականում քննությունը, նախաքննության պրոցեսը և հարուցված գործն իրենց մեջ ունեն զրո տրամաբանություն, մեղմ ասած, չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ի՞նչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն և պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է. դա ինձ համար շատ հստակ է և լրացուցիչ համոզվել պետք չէր՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո։
-
22.02.2021|
15:52
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բրյուսելում հանդիպման ժամանակ Եվրամիության իր գործընկերներին կոչ է արել «կանաչ լույս վառել» Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների պատրաստման համար, գրում է Reuters-ը:
-
22.02.2021|
15:50
Դատարանը Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը 2 ամսով՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպանը։ Նա նաև նշեց, որ Արա Սաղաթելյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։
-
22.02.2021|
15:49
Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը՝ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժումը»:
-
22.02.2021|
15:45
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
-
22.02.2021|
15:38
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով՝ հասնելով 170506-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
22.02.2021|
00:17
Իսրայելի առողջապահության նախարարությունը պնդում է, որ Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության պատվաստանյութը գրեթե 99 տոկոսով կանխում է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը և մահը:
-
21.02.2021|
15:12
«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
-
21.02.2021|
15:10
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով՝ հասնելով 170402-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
21.02.2021|
11:22
Փետրվարի 22-ին ժամը 14:00-ին, Մոսկվա կ/թ-ում տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը: